ԱՄՆ-ը հանել Է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, շուտով ռումբեր կմատակարարեն. WSJ
ԱՄՆ-ը հանել է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Առաջիկա ամիսներին Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կստանա 3 հազար փոքր տրամագծի ռումբ և 7,5 հազար բարձր ճշգրտության կառավարվող Paveway IV ռումբ:
«Բայդենի վարչակազմն առաջիկա ամիսներին Սաուդյան Արաբիային ավելի քան 750 մլն դոլարի ռումբեր կմատակարարի», — գրում է պարբերականը՝ հղում անելով Վաշինգտոնում և Էր Ռիադում պաշտոնական աղբյուրներին:
2021 թվականին Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցրել է որոշ ռազմական գործարքների կատարումը՝ առանց մանրամասնելու։ Ավելի ուշ New York Times-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը նախատեսում է դադարեցնել հարձակողական սպառազինությունների վաճառքը Սաուդյան Արաբիային:
2023 թվականի դեկտեմբերին New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է թուլացնել Սաուդյան Արաբիային զենքի որոշակի տեսակների վաճառքի սահմանափակումները՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով տարածաշրջանում հնարավոր սրման ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն...
«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերո...
Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չէ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր...
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. ՀՀ-ն չի մասնակցում
Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» համատեղ զորավարժությունները. 2024 թվականին ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի և...