ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսանյանն ու Ամոյանը հյուրընկալվել են Փարիզի «Հայաստանի օլիմպիական տանը». Ալեքսանյանի առաջին մեկնաբանությունը
Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, նաեւ Փարիզի Խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուղիչ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում Խաղերի օրերին գործող «Հայաստանի օլիմպիական տանը»։
Նրանք պատասխանել են հայ երկրպագուների հարցերին, ինքնագրեր բաժանել։
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում մրցավարի որոշման համար բողոքարկում է ներկայացվելու։ Այս մասին նա ասաց Փարիզում լրագրողների հետ զրույցում։
Մարզիկն ասաց, որ պարգևատրումից անմիջապես հետո արծաթե մեդալը հանելու իր քայլը բողոքի նշան էր։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզբեկստանի ներկայացուցիչը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, մխիթարում է նրան պարտությունից հետո
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակ...
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ հաջողություն, եղբա՛յր». Ասսակալովը քաջալերել է Վազգեն Թևանյանին
Ուզբեկստանի ներկայացուցիչ, ըմբիշ Ռուստամ Ասսակալովը քաջալերել է Վազգեն Թևանյանին: «Քեզ հաջողություն, եղբա՛յր», -ասում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շախմատի առաջնության մասնակից աղջիկը մրցակցի սեղանին սնդիկ է լցրել
Դաղստանի շախմատի առաջնության մասնակից աղջիկը սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակին: Նախնական վարկածով` աղջիկները կոնֆլիկտ ե...