ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շախմատի առաջնության մասնակից աղջիկը մրցակցի սեղանին սնդիկ է լցրել
Դաղստանի շախմատի առաջնության մասնակից աղջիկը սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակին: Նախնական վարկածով` աղջիկները կոնֆլիկտ են ունեցել։ Այս մասին հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է մրցաշարի մեկնարկից 20 րոպե առաջ աղջիկը մոտենում երկրորդ սեղանին և դրա վրա հեղուկ լցնում: Ըստ փորձագետների նախնական վարկածի՝ սնդիկ։
Ինչպես գրում է ալիքը՝ աղջիկը ավելի վաղ հետաքրքրվել էր, թե արդյոք դահլիճում աշխատո՞ւմ են տեսախցիկները, և ստացել բացասական պատասխան, սակայն իրականում տեսախցիկներն աշխատում էին։
Հաղորդվում է, որ մրցաշարի մեկնարկից հետո երկրորդ սեղանի մոտ խաղացող աղջիկը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։
Դրանից հետո կազմակերպիչները դիտել են տեսագրությունները, դադարեցրել մրցաշարը և բոլոր մասնակիցներին դուրս բերել փողոց: Նշվում է, որ սնդիկ լցնող շախմատիստուհին, որը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի չեմպիոն է, տեղում ձերբակալվել է: Նախնական վարկածով` նա նման քայլի է դիմել մրցակցին չեզոքացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզբեկստանի ներկայացուցիչը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, մխիթարում է նրան պարտությունից հետո
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակ...
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆՈԱ-ի դարպասապահը սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավել է ԱԵԿ-ի դարպասը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթեց 3-1 հաշվով։ Armsport.am-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ հաջողություն, եղբա՛յր». Ասսակալովը քաջալերել է Վազգեն Թևանյանին
Ուզբեկստանի ներկայացուցիչ, ըմբիշ Ռուստամ Ասսակալովը քաջալերել է Վազգեն Թևանյանին: «Քեզ հաջողություն, եղբա՛յր», -ասում է...