Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցով ընթացող գործընթացին: Այս մասին նա հայտնել Է Ստամբուլում լրագրողների հետ։
«Ամբողջ աշխարհը պետք է միանա Իսրայելի դեմ ցեղասպանության գործին։ Բոլոր նրանք, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին, մեղսակից են Գազայում նրա կողմից կատարվող հանցագործություններին։ Գազայի հանցագործություններն անպատիժ չեն մնա, վաղ թե ուշ նրանք, ովքեր կատարել են դրանք, պետք է պատասխան տան», - ասել է թուրք նախարարը։
Օգոստոսի 7-ին Թուրքիան բողոք է ներկայացրել Հաագայի դատարան՝ միանալու Իսրայելի դեմ գործընթացին։ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բազմիցս հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «ռազմական հանցագործ»՝ հայտարարելով Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
Հարավաաֆրիկան Հանրապետությունն Իսրայելի դեմ հայց է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Իր միջնորդության մեջ հարավաֆրիկյան կողմը պահանջում է, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Բրազիլիան սուգ է հայտարարել․ ՀՀ-ն ցավակցություն է հայտնել
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած...
ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագոր...