Կուրսկի շրջանում մարտերն այժմ ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ատոմակայանն է
Ռուս ռազմական բլոգերների տվյալներով՝ Կուրսկի շրջանում մարտերն այժմ ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, Կուրչատովում է գտնվում Կուրսկի ատոմակայանը, և մոտ 17 հազար բնակչություն ունեցող Լգով քաղաքից 15 կիլոմետր հեռու՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում արդեն ամրություններ են կառուցվում։
Հաղորդվում է, որ «Վագներ»-ի ստորաբաժանումներն Աֆրիկայից տեղափոխվում են Կուրսկի շրջան, քանի որ ռուսական բանակը դեռևս չի կարողանում Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել գրավված բնակավայրերից։ Նման տեղեկություն տարածվել է Ռուսական տելեգրամյան ալիքներում։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 50 ռուս զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերի են ընկել։
The Insider-ը՝ հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում՝ տեղի բնակիչներին, նշում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել 11 բնակավայր՝ 350 քառակուսի կիլոմետր տարածք։ Համեմատության համար նշվում է, որ գրավված տարածքը մոտավորապես այնքան է, որքան Խարկովի տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...