Բրազիլիան սուգ է հայտարարել․ ՀՀ-ն ցավակցություն է հայտնել
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի։ Ուրբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը, որում եղել է 61 մարդ։
«Ի հիշատակ Վինետուում տեղի ունեցած ողբերգական դեպքի 61 զոհերի՝ մենք երկրում պաշտոնական եռօրյա սուգ ենք հայտարարում»,- գրել է Լուլան։
Համաձայն հայտարարության տեքստի՝ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք՝ Voepass ATR-72 օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) թռիչք է կատարել դեպի Գուարուլյոս (Սան Պաուլո)՝ 57 ուղևորներով և անձնակազմի 4 անդամներով։ Օդանավն ընկել է Վինհեդո քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են։
ՀՀ արտգործնախարարությունն էլ ցավակցություն է հայտնել Բրազիլիային՝ օգոստոսի 9-ին Սան Պաուլո նահանգում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...