Իսրայելը մտավախություն ունի․WP
Իսրայելի իշխանությունները մտավախություն են հայտնում, որ ԱՄՆ-ի հետ համագործակցող արաբական երկրները չեն մասնակցի հրեական պետության վրա Իրանի հնարավոր հարձակումը հետ մղելուն։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ապրիլի 13-ին Հորդանանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մասնակցել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով Իսրայելի վրա իրանական հարձակման հաջող հետ մղմանը։ Չնայած դրան, Հորդանանն ու Սաուդյան Արաբիան այժմ հայտարարել են, որ «չեն ցանկանում, որ իրենց օդային տարածքը վերածվի պատերազմի գոտու», իսկ Եգիպտոսը հրաժարվել է մասնակցել Իսրայելի վրա «իրանական հարձակումը հետ մղելուն», գրում է թերթը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Իսրայելի անանուն ազդեցիկ քաղաքական գործիչը արաբական երկրների նման հրապարակային հայտարարությունները որակել է որպես «շատ տագնապալի»: Պաշտոնյայի խոսքով՝ իրենց և Իսրայելի հարաբերությունները շատ փխրուն են։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում, բախվելով լայնամասշտաբ պատերազմի հեռանկարին, «Իսրայելը գործում է բոլորովին միայնակ»։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
Բրազիլիան սուգ է հայտարարել․ ՀՀ-ն ցավակցություն է հայտնել
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած...