Իրանի հետшխուզական ծառայությունները սոցիալական ցանցերում հավաքագրում են իսրայելցիներին․ JPost
Իրանի հետախուզության աշխատակիցները սոցիալական ցանցերում հավաքագրում են Իսրայելի քաղաքացիներին այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, որոնք կարող են վնասել հրեական պետության անվտանգությանը: Այդպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությանը (ԻԱԳԾ),փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, իսրայելական հակահետախուզությունը հայտնաբերել է բազմաթիվ կեղծ հաշիվներ, որոնք նույնականացվել են, ապա վերահսկվել: Բացի այդ, Telegram մեսենջերում խմբերում և ալիքներում հայտնաբերվել են գրառումներ, որոնք առաջարկում են «հետաքրքիր և գայթակղիչ» աշխատանք՝ խոստանալով բարձր վարձատրություն դրա իրականացման համար: Պարբերականի տվյալներով՝ նման հաղորդագրություններ ստացած իսրայելցիների մի զգալի մասը ձեռնպահ են մնացել պատասխանելուց և այդ մասին հայտնել իրավասու մարմիններին։
Նշվում է, որ «ԻԱԳԾ»-ն հայտնել է, որ անվտանգության այլ գործակալությունների հետ միասին «կշարունակի բացահայտել իրանական գործունեությունը Իսրայելում՝ ներառյալ ազգային համախմբվածությունը խաթարելուն, բարոյալքմանը և հասարակության մեջ պառակտումը խորացնելուն ուղղված գործողություններ իրականացնելու փորձերը»:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագոր...