Պուտինը օրենք է ստորագրել, որը սահմանափակում է մեկ բաժանորդի համար SIM քարտերի քանակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը սահմանափակում է մեկ բաժանորդի համար SIM քարտերի (բաժանորդային համարների) քանակը։
Փաստաթղթի տեքստը հասանելի է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Նոր օրենքի համաձայն՝ ռուսաստանցիները կկարողանան ձեռք բերել ոչ ավելի, քան 20 SIM քարտ, իսկ օտարերկրացիները՝ ոչ ավելի, քան տասը:
Դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է ոչ ալկոհոլային տոնիկների, այդ թվում՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ- ում 10 հազարից ավելի բաժանորդ ունեցող բլոգերներն իրենց մասին տեղեկատվություն կտրամադրեն Ռոսկոմնադզորին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի` 2024 թվականի նոյեմբերի 1-ից ավելի քան 10 հազար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է
Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաք...
Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. «Ժողովուրդ»
Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4...
ՌԴ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները լքել է ավելի քան 76 հազար մարդ. ՌԴ ԱԻՆ
Ավելի քան 76 հազար մարդ լքել է Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանները, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԻՆ տեղեկատվական քաղաքակ...