Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի․Պապոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մենք մեր օրակարգն ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ Հայաստանն իր Սահմանադրությունը կարող է փոխել, եթե ՀՀ քաղաքացիներն այդպես որոշեն:
«Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,- հավելել է Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...