ԱՄՆ-ը ավելացնում է ներկայությունը Մերձավոր Արևելքում նավեր ուղարկելու միջոցով. Օսթին
ԱՄՆ վարչակազմն ավելացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում հածանավեր եւ ականակիրներ, ինչպես նաեւ լրացուցիչ օդուժ ուղարկելով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոլյդ Օսթինը։
«Մերձավոր Արեւելքում մեր ավիակիր հարվածային խմբի ներկայության պահպանման համար ես հրամայել եմ «Աբրահամ Լինքոլն» նավը փոխարինել «Թեոդոր Ռուզվելտ» նավով այս ամիս։ Ես նաեւ հրամայել եմ տարածաշրջան ուղարկել լրացուցիչ հածանավեր եւ ականակիրներ, որոնք կարող են ապահովել պաշտպանությունը հթրիռներից։ Եվ ես հրամայել եմ Մերձավոր Արեւելք ուղարկել լրացուցիչ կործանիչների խումբ»,- ասել է նա և հավելել․
«Այս փոփոխությունը կլրացնի մեր առկա պոտենցիալը տարածաշրջանում, եւ մենք պահպանում ենք արագ տեղակայվելու պատրաստակամությունը՝ սպառնալիքին արձագանքելու համար»։
Օսթինը ասել է․ «Պաշտպանության նախարարությունը շարունակում է քայլերը, որպեսզի նվազեցնի լարվածությունը տարածաշրջանում եւ խուսափի թեժացումից Իրանի, նրա գործընկերների կողմից»։
«Մենք վերանայել ենք մեր ուժերի դասավորությունը, որպեսզի բարձրացնենք նրանց անվտանգությունը, ամրացնենք Իսրայելի պաշտպանության աջակցությունը, ինչպես նաեւ կարողանանք արձագանքել անկանխատեսելի տարբեր իրավիճակներին»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...