ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգու
Այսօր՝ օգոստոսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։
ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Շոյգուն:
Հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։
Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար և դա գնահատել է որպես Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն։