Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ» է: Նա ներգրավված կողմերին կոչ է արել աշխատել լարվածությունը թուլացնելու համար, քանի որ ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ մտահոգություններն աճում են անցյալ շաբաթ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանություններից հետո: Այս մասին գրում է cbsnews.com-ը:
«Մենք զբաղված ենք ինտենսիվ, գրեթե շուրջօրյա դիվանագիտությամբ՝ մի շատ պարզ ուղերձով. բոլոր կողմերը պետք է զերծ մնան էսկալացիայից: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար: Էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից: Դա միայն կհանգեցնի ավելի շատ հակամարտությունների, ավելի շատ բռնությունների, ավելի շատ անապահովության»,- ասել է նա:
Բլինկենը հավելել է, որ «կարևոր է նաև այս ցիկլը կոտրելը՝ հասնելով Գազայում հրադադարի, և դա իր հերթին կստեղծի ավելի կայուն խաղաղության հնարավորությունները ոչ միայն բուն Գազայում, այլև այլ հատվածներում, որտեղ հակամարտությունը կարող է տարածվել»:
Նա կոչ է արել բոլոր կողմերին գտնել «համաձայնության գալու ուղիներ, ոչ թե հետաձգելու կամ «ոչ» ասելու պատճառներ փնտրել»:
«Հրամայական է, որ բոլոր կողմերը ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին», - շեշտել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Գուրգեն Արսենյանը դադարեցրեց պատգամավորական լիազորությունները․ հայտնի է՝ ով է հաջորդ պատգամավորը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։ NEWS.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Գուրգե...
«Բռնահանված արցախիները մտադիր չեն վերադառնալ». Բաքվից արձագանքել են Կլաարի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին՝ նշելո...
Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու և հանդիպել Ալիևի հետ
ՌԴ ԱԽ քարտուղարը շարունակում է իր շրջագայությունը. երեկ նա բանակցություններ էր վարում Իրանում: Ռուսաստանի անվտանգության...