Փարիզ-2024. Սկանդալի շարունակությունը. Իրանը քրիստոնեության աջակցող պատկերով գովազդային վահանակներ է փակցրել ամբողջ երկրում
Իրանը Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի և քրիստոնեության աջակցող պատկերով գովազդային վահանակներ է փակցրել ամբողջ երկրում ի պատասխան Օլիմպիական խաղերում տեղի ունեցած սկանդալի: Այս մասին գրում են իրանական թելեգրամյան ալիքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի դեսպանին կանչել է Հիսուս Քրիստոսին նմանակող վիրավորական կերպարի պատճառով: Ամենամեծ քննադատությունն առաջացրել է վերջին ընթրիքի բիբլիական սյուժեն հիշեցնող տեսարանը, որտեղ Հիսուս Քրիստոսի փոխարեն սեղանի կենտրոնական տեղում նստած էր թագով մի կին, որը անպատշաճ տեսք ուներ, իսկ նրա շուրջը ոչ ավանդական կողմնորոշման մարդիկ էին։ Սեղանի վրա պառկած էր մի մարդ՝ կիսավարտիքով, որը նմանակում էր Դիոնիսոս Աստծուն:
Ավելին, Աֆոնյան հնությունների ուղղափառ ուկրաինացի փորձագետ` Սերգեյ Շումիլոն կողմ է արտահայտվել օլիմպիադայում տեղի ունեցած գործողությանը։ Շումիլոն գրում է, որ իրեն ոչինչ չի վիրավորել, քանի որ, նախ, դա մեկ այլ նկարի պարոդիա էր (վան Դերլեյթի «աստվածների տոնը»), և երկրորդ, քանի որ Օլիմպիադան հեթանոսական արմատներ ունի, դրանից այլ բան սպասել պետք չէր։
Հսկայական թվով մարդիկ, ովքեր իրենց անվանում են ուղղափառ քրիստոնյաներ, աջակցեցին Շումիլոյի կարծիքին: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում այնպիսի ուժի սկանդալ Է բարձրացել, որ Օլիմպիադայի բացման տեսանյութը հեռացվել է ինչպես կայքից, այնպես էլ YouTube-ից: Բացի այդ, այս ներկայացման կազմակերպիչներն արդեն ներողություն են խնդրել: