ԱՄՆ-ն հստակ չգիտի, թե պատասխան հարվածն ինչպիսին կլինի․ Բլինքեն
Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն օգոստոսի 5-ին: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին համաժողովի ընթացքում, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Բլինքենը համաժողով է հրավիրել՝ համաձայնեցնելու դաշնակիցների հետ դիվանագիտական ճնշում գործադրելը Իրանի և Հեզբոլլահի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց արձագանքը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարվածների սահմանափակումը «պատերազմը կանխելու լավագույն հնարավորությունն է»։
Ընդ որում, ԱՄՆ-ն հստակ չգիտի, թե պատասխան հարվածն ինչպիսին կլինի։ Հարձակումների ճշգրիտ ժամանակը նույնպես հայտնի չէ, սակայն դրանք կարող են սկսվել առաջիկա ժամերի ընթացքում, ասել է պետքարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել...
Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հ...