Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում կորցրել են ընդհանուր 134 միլիարդ դոլար․ որն է պատճառը
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է ընդհանուր 134 միլիարդ դոլարով: Պատճառն արժեթղթերի շուկայում անկումն է։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Amazon.com Inc.-ի արժեթղթերն ընկել են 8,8%-ով՝ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատելով մինչև 191,5 միլիարդ դոլար:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս «մեկօրյա անկումը» ընկերության պատմության մեջ արդեն երրորդ դեպքն է: 2019թ. ապրիլի 4-ին Բեզոսի կարողությունն ամուսնալուծությունից հետո կրճատվել էր 36 միլիարդ դոլարով, իսկ 2022թ. ապրիլի 29-ին Amazon-ի բաժնետոմսերը դարձյալ անկում էին ապրել 14 տոկոսով։ Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է շարունակել մեծ գումարներ ներդնել AI-ի ուղղության մեջ:
Nasdaq-100-ն անկում է ապրել 2,4%-ով՝ կրճատելով այլ միլիարդատերերի, այդ թվում՝ Իլոն Մասկի և Լարի Էլիսոնի կարողությունները, որոնց ակտիվները նվազել են համապատասխանաբար 6,6 և 4,4 մլրդ դոլարով:
Տեխնոլոգիական միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգը, Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը նույնպես կորցրել են ավելի քան 3 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հուլիսի 22-ին...
Հայտնի է Փարիզի Օլիմպիական խաղերի արժեքը
Հանրային կառավարման և քաղաքականության հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը (IFRAP) նշել է, որ Փարիզի Օլիմպիական խաղե...
Ապօրինի ընդերքօգտագործման քրվարույթի նախաքննությամբ կատարվել է 20 մլն դրամի վնասի հատուցում
Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է...
Երկրաշարժ՝ Թուրքիայում․ ինչ է հայտնի
Թուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ ի...