Ապօրինի ընդերքօգտագործման քրվարույթի նախաքննությամբ կատարվել է 20 մլն դրամի վնասի հատուցում
Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է էական վնաս:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ` ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև` հողային ռեսուրսների վրա ազդեցությունը:
ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հուլիսի 22-ին...
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում կորցրել են ընդհանուր 134 միլիարդ դոլար․ որն է պատճառը
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է ընդհանուր 134 միլիարդ դոլարով: Պատճառն արժեթղթերի շու...
Հայտնի է Փարիզի Օլիմպիական խաղերի արժեքը
Հանրային կառավարման և քաղաքականության հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը (IFRAP) նշել է, որ Փարիզի Օլիմպիական խաղե...
Երկրաշարժ՝ Թուրքիայում․ ինչ է հայտնի
Թուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ ի...