ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մակրոնի և սպորտի նախարարի «հետաքրքիր» համբույրը քննարկման առիթ է դարձել Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերայի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տարօրինակ համբույրի լուսանկարները աղմուկ են բարձրացրել մեդիայում և առցանց տիրույթում, գրում է telegraph.co.uk-ը:
Ինչպես երևում է կադրերից՝ 46-ամյա նախարարը բավականին «կրքոտ» է համբուրում Մակրոնին:
Ֆրանսիական Madame Figaro ամսագիրը, որն առաջինն է ուշադրություն հրավիրել լուսանկարների վրա, կատարվածն անվանել է «հետաքրքիր համբույր» և նշել, որ նախարարը «անշուշտ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:
Midi Libre-ն գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո ճնշումը թուլացավ՝ տեղի տալով էյֆորիայի։ Ուրախության ալիքի վրա՝ սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին: Համբույրը մեծ աղմուկ բարձրացրեց»։
Օգտատերերի մեծ մասը քննադատել է «կրքոտ» համբույրը:




Նմանատիպ հոդվածներ
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...
Ինչ են պայմանավորվել Ռուբինյանը և Քըլըչը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռ...
Ռուբինյանն անդրադարձել է Քըլըչի հետ հանդիպմանը
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Սերդար Քըլըչի հետ հանդ...
Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ. Ջեյմս Օ՛Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության...