Չեչնիան դեմ է կնոջ դեմքը ծածկող փարանջա կրելուն, բայց ոչ հիջաբին. Կադիրով
Չեչնիան դեմ է կնոջ դեմքը ծածկող փարանջա կրելուն, բայց ոչ հիջաբին։ Այս մասին հայտարարել է Ռամզան Կադիրովը, գրում է РБК-ն։
«Ով իմ աղջկան ասի՝ հանիր հիջաբը, ես նրան անմիջապես կսպանեմ, անմիջապես կկրակեմ, ով էլ որ լինի։ Նա թշնամի է, իմ անձնական թշնամին, իսլամի թշնամին»,- ասել է Քադիրովը:
Նրա խոսքով, Չեչնիա են գալիս տարբեր դավանանքի բազմաթիվ հյուրեր, սակայն հանրապետության ղեկավարությանը չի հետաքրքրում նրանց հագուստը, «մեզ մտահոգում է մեր բնակիչների հագուստը»։
Կադիրովն ավելի վաղ ասել էր, որ իր ընտանիքի բոլոր կանայք հիջաբ են կրում, որը իսլամում համարվում է բարեպաշտության և ազնվության խորհրդանիշ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի «վերակառուցմանը»
Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխ...
Արցախում ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը
Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ի...
Իլոն Մասկը համաձայնել է մենամարտել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է մենամարտել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «Ընդ...
Թեհրանում ի պաշտպանություն Պաղեստինի զանգվածային ցույցեր են եղել
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ի պաշտպանություն Պաղեստինի զանգվածային ցույցեր են անցկացվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քա...