ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառերը կփոխարինվեն շինարարի միջոցներով․ Քաղաքապետարանից՝ չորացած տույաների մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, Երևանի քաղաքապետարանը շինարարին տեղեկացրել է թերությունների մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը՝ տեղեկացնելով. «Ինչ վերաբերվում է այգու ծառերին, դրանք կփոխարինվեն շինարարի միջոցներով։ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը կընդունի և երևանցիներին կհանձնի շտկումները կատարելուց հետո»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինե Վարդանյանը տեսանյութ էր հրապարակել և գրել․ «Երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով բոլորիս նվիրեց այս բարեկարգված տարածքը։ Արտակարգ ստացվել է Տույաների հիշատակի պուրակը, շնորհակալ ենք։ Հաստատ, էն ժավելով բիձուկն է այրել արմատները, արագ փորձաքննություն արեք ու մամուլը ողողոեք, լավ ստացվում է։ Հավելեմ, մեկ տույան արժե 20000-40000 դրամ, ի դեպ, բացարձակ կարևոր չէ, ով է վճարել, գրագետ ընտրեիք սա չէիք ստանա, կրթվեք, ամոթ է»։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Կիրանց գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից կադրեր է հրապա...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...