ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հյուսիսային Կորեայում ջրհեղեղ է. Կիմ Չեն Ընն անձամբ այցելել է շրջաններ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է հորդառատ անձրեւներից տուժած եւ հեղեղման վտանգով շրջանների բնակիչների փրկության եւ տարհանման աշխատանքները, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընն այցելել է Փհենյան-Պուկտո նահանգի Սինյույժու քաղաքի և Չժու Գավառի ջրհեղեղից տուժած շրջաններ:
Հուլիսի 27-ին երկրի հյուսիսային շրջաններում ռեկորդային ուժեղ անձրև է գրանցվել, ինչի հետևանքով Ամննոկ գետի ջրի մակարդակը զգալիորեն գերազանցել է վտանգավոր նշաձողը: Արդյունքում ավելի քան հինգ հազար բնակիչ մեկուսացվել է ջրհեղեղի վտանգ ունեցող շրջաններում։
ԿԺԴՀ-ի առաջնորդն անմիջապես կարգադրել է դեպքի վայր ուղարկել կուսակցության, կառավարության եւ զինված ուժերի գերատեսչությունների ղեկավար կադրերին, Կորեայի ժողովրդական բանակի ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռներ եւ ռազմածովային ուժերի ու սահմանապահ պահակային զորքերի տարբեր փրկարարական նավեր անմիջապես ներգրավվել են փրկարարական գործողության մեջ:
Կիմ Չեն Ընը ծանոթացել է փրկարարական աշխատանքների ընթացքին և հրամայել է բոլոր հնարավոր բուժօգնությունը ցուցաբերել փրկված բնակիչներին, որպեսզի նրանք չնչին անհարմարություն չզգան:
Հաղորդվում է, որ ավելի քան 4200 բնակիչ փրկվել է քառորդ օրվա ընթացքում:





Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
«Առաջին անգամ բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան է օկուպացրել ԼՂ-ն»․ Լապշինը՝ Էրդողանի հայտարարության մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությ...