Իսրայելը ՆԱՏՕ-ին կոչ է արել հեռացնել Թուրքիային դաշինքից
Իսրայելի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի ՆԱՏՕ-ին կոչ է արել հեռացնել Թուրքիային կազմակերպությունից, ինչը, հավանաբար, ավելի կխորացնի երկրների միջև լարվածությունը, հայտնում է Reuters-ը։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտգործնախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել երկրի հեռացումը տարածաշրջանային դաշինքից»,- հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր ներխուժել Իսրայել, ինչպես դա արեց Ղարաբաղում և Լիբիայում։
Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին համեմատել է մահապատժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի հետ` հիշեցնելով նրա վախճանը։