Պուտինը Գերմանիային նախազգուշացրել Է ԱՄՆ-ի զենքի տեղակայման հետևանքների մասին
Այսօր ՌԴ նախագահ Պուտինը մասնակցել է ռազմածովային նավատորմի օրվան նվիրված շքերթին։ Միջոցառումն ավանդաբար անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։ Ընդհանուր առմամբ, շքերթին մասնակցում է ավելի քան 2,5 հազար զինծառայող: Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է ռազմանավերի անձնակազմերի անդամներին, ինչպես նաև ողջունել Չինաստանի, Ալժիրի և Հնդկաստանի նավերի անձնակազմերի անդամներին:
Գլխավոր ռազմածովային շքերթի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է.
«Եթե ԱՄՆ-ն իր սպառազինությունը տեղակայի Գերմանիայի տարածքում, Ռուսաստանն իրավունք կունենա իրեն ազատ համարել սեփական զենքի տեղակայման մորատորիումից։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Գերմանիայում ամերիկյան հրթիռները կկարողանան 10 րոպեի ընթացքում հասնել ՌԴ-ի կարեւոր օբյեկտներ:ԱՄՆ-ի կողմից նման ծրագրերի իրականացման դեպքում մենք մեզ ազատ կհամարենք ավելի վաղ ստանձնած միակողմանի մորատորիումից՝ միջին և փոքր հեռահարության հարվածային միջոցների տեղակայման համար, ներառյալ մեր ռազմածովային նավատորմի առափնյա զորքերի կարողությունների բարձրացման համար», - ասել Է Պուտինը:
Այս կերպ պետության ղեկավարը մեկնաբանել է ամերիկյան վարչակազմի և Գերմանիայի կառավարության համատեղ հայտարարությունը: Երկրները պլանավորում են 2026 թվականից Գերմանիայի տարածքում տեղակայել մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռային զենքի ամերիկյան համալիրներ։
Նմանատիպ հոդվածներ
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...
ԵՂԱՆԱԿ. Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի
Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտր...
Նեթանյահուն ԱՄՆ-ից շտապ կվերադառնա Իսրայել գնդակոծությունների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, Գոլանի բարձունքների գնդակոծությունից հետո որոշել է ժ...
Էրդողանը Պաղեստինի առաջնորդից պահանջել է, որ նա ներողություն խնդրի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասից ներողություն է պահանջել Թուրքիայի խորհրդարանու...