Էրդողանը Պաղեստինի առաջնորդից պահանջել է, որ նա ներողություն խնդրի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասից ներողություն է պահանջել Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալուց հրաժարվելու համար: Նրա խոսքը մեջբերում է Turkiye թերթը։
«Թող պարոն Աբբասը չնեղանա, բայց նա պետք է ներողություն խնդրի, քանի որ մենք նրան հրավիրել ենք, իսկ նա չի եկել», - հայտարարել է պետության ղեկավարը: Նա ընդգծել է, որ թուրքական կողմը սպասում էր այդ այցին։
Էրդողանի խոսքով՝ նման անսկզբունքայնության համար արդարացում չկա, եթե սրտում մարդկայնության մի կաթիլ կա։ Նա նշել է, որ միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին ծափահարում են ԱՄՆ Կոնգրեսում, չնայած այն հանգամանքին, որ նա «մոլագար Հիտլեր է»:
Հուլիսի 24-ին Նեթանյահուն ամերիկյան Կոնգրեսին ուղղված իր ուղերձում նախազգուշացրել էր, որ Իսրայելին ինքնապաշտպանության իր իրավունքի իրականացմանը խանգարելու փորձերը լուրջ հետեւանքներ կունենան ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների համար:
Նմանատիպ հոդվածներ
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...
ԵՂԱՆԱԿ. Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի
Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտր...
Նեթանյահուն ԱՄՆ-ից շտապ կվերադառնա Իսրայել գնդակոծությունների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, Գոլանի բարձունքների գնդակոծությունից հետո որոշել է ժ...
Մեդվեդևը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը «խղճուկ տեսարան» է անվանել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «խղճուկ տեսարան» է անվանել Փարիզում ամառային Օլիմ...