ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես հռչակվեց Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին պաշտոնական զեկույց է ներկայացրել արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչությունների ղեկավարներին ընտրությունների հաջող անցկացման համար։ Այնուհետ այաթոլլահ Ալի Խամենեին հրամանագիր է հրապարակել, որով Փեզեշքիանը պաշտոնապես հռչակվել է Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ նախագահ:
Այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):








Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությ...