ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում Սու-34 կործանիչ Է կործանվել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել Վոլգոգրադի մարզում, անձնակազմը հասցրել է կատապուլտվել։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Սու-34 ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմը կատապուլտվել է, օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կործանիչն ընկել է ամայի վայրում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Ավերածություններ չկան:
Արտակարգ պատահարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է, նշել են պաշտպանական գերատեսչությունում:
Այժմ տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը գնդակոծել է Լիբանանի 15 բնակավայր
Իսրայելական բանակը ծանր հրետանուց գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայր՝ լիբանանյան «Հըզբոլլահ»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկյան ռազմական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայում
Ամերիկյան ռազմական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի բրնձի դաշտում՝ Տոկիոյի հարեւան պրեֆեկտուրայում: Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հութիները նոր դրոնով հարձակում են գործել Թել Ավիվի վրա․ տեսախցիկը ֆիքսել է պահը
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հուլիսի 19-ի գիշերը հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա՝ օգտագործելով նոր «Յաֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական հարձակումից հետո խոշոր հրդեհ է ՌԴ էներգետիկայի համար մասեր արտադրող գործարանում
Ուկրաինական դրոնը պայթուցիկ է նետել Կուրսկի մարզի գործարանի վրա, արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին թելեգր...