ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական հարձակումից հետո խոշոր հրդեհ է ՌԴ էներգետիկայի համար մասեր արտադրող գործարանում
Ուկրաինական դրոնը պայթուցիկ է նետել Կուրսկի մարզի գործարանի վրա, արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին թելեգրամ-ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նրա խոսքով՝ ձեռնարկության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Սակայն տեխնոլոգիական արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել, այն մարում են երկու շրջանների հրշեջ հաշվարկները, հավելել է տարածաշրջանի ղեկավարը:
Կուրսկի շրջանը պարբերաբար գնդակոծվում է Ուկրաինայի կողմից։ Այսպես, հուլիսի 11-ին Տետկինո Ավանում ուկրաինացի զինվորականների հարձակման հետևանքով վնասվել էին շաքարի գործարանի տարածքում գտնվող տեխնիկական շինությունները։
Հուլիսի 14-ին ռուս զինվորականները տարածաշրջանի վրա որսացել և ոչնչացրել են 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք։



Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հութիները նոր դրոնով հարձակում են գործել Թել Ավիվի վրա․ տեսախցիկը ֆիքսել է պահը
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հուլիսի 19-ի գիշերը հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա՝ օգտագործելով նոր «Յաֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են առևանգել ռուսական ռմբակոծիչ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների՝ ՌԴ օդատիեզերական ուժե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմից ի վեր ամենահզոր հրթիռակոծությունն՝ Իսրայելի վրա․ արձակվել է 200 հրթիռ, 20 ԱԹՍ
Լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման զինյալներն իրականացրել են Իսրայելի ամենահզոր հրթիռակոծությունը Գազայի հատվածում իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում Սու-34 կործանիչ Է կործանվել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել Վոլգոգրադի մարզում, անձնակազմը հասցրել է կատապուլտվել...