ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հութիները նոր դրոնով հարձակում են գործել Թել Ավիվի վրա․ տեսախցիկը ֆիքսել է պահը
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հուլիսի 19-ի գիշերը հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա՝ օգտագործելով նոր «Յաֆֆո» անօդաչու թռչող սարքը, բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ: Այս մասին հայտարարել է շիա շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հստակեցրել է, որ «Յաֆֆո» անօդաչու թռչող սարքն ունակ է շրջանցել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը:
Նրա խոսքով՝ իրականացվել է «ռազմական գործողություն», որը բաղկացած էր «կարևոր օբյեկտներից մեկին» հարվածներ հասցնելուց։
Բացի այդ, շիաների շարժումը սպառնացել է, որ այժմ Թել Ավիվը կդառնա հութիների «հիմնական թիրախը»՝ նրանց զենքի հասանելիության սահմաններում:
Թել Ավիվում գիշերային պայթյունի հետևանքով, իսրայելական ԶԼՄ-ների վերջին տվյալներով, յոթ մարդ Է տուժել: Եվս մեկ մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թել Ավիվում պայթյունի պատճառ է դարձել «օդային թիրախի» անկումը: Դրանից հետո Եմենի հութիները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը և խոստացել են ավելի ուշ բացահայտել հարվածի մանրամասները:






























