ՄՕԿ-ը ներողություն է խնդրել Հարավային Կորեայից Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ թույլ տված սխալի համար
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներողություն է խնդրել Հարավկորեական պատվիրակությունից Փարիզում Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ թույլ տված սխալի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄՕԿ-ի ներկայացուցիչ Մարկ Ադամսը։
Բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, հաղորդավարները մարզադաշտում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներին հայտարարել են Հարավային Կորեայից ժամանած մարզիկների մասին: Հարավկորեական կողմը պահանջել է հանդիպում ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ։
«Մենք սրտանց ներողություն ենք խնդրում այս սխալի համար», - ասաց Ադամսը:
Լողի Հարավային Կորեայի հավաքականի 6 ներկայացուցիչներ էլ լքել են Փարիզի օլիմպիական ավանը, հայտնում է RMC-ն։
Հարավկորեացի մարզիկները հանգրվանել են հյուրանոցում։ Նրանք դժգոհ են եղել տրանսպորտային հանգույցներից։ Մասնավորապես, լողորդներից մեկին դուր չի եկել, որ արագընթաց գնացքներում չկան օդորակիչներ։ Նա վագոնները համեմատել է շոգեբաղնիքի հետ` նշելով, որ դրանց ներսում շատ շոգ է։ Մյուսն էլ բողոքել է, որ օլիմպիական ավանից մինչև լողավազան ճանապարհը տևել է 40-45 րոպե։
«Բացի դրանից, ավտոբուսների պատուհաններն ամրացված են։ Նրանք, հավանաբար, զգուշանում են ահաբեկչական հարձակումներից։ Պետք էր ինչ-որ կերպ լուծել այդ հարցը»,- բացատրել է լողորդ Կիմ Ու Մինն ավանը լքելու պատճառը։
Փարիզի Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 11-ին: