Մեզ հնարավոր չէ համոզել. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու հարցում:
«Ոչ ոք մեզ չի մղի բանակցությունների, քանի որ մեզ հնարավոր չէ համոզել։ Եվ մենք ինքներս ինչ-որ որոշումներ կկայացնենք», - ասել է Կուլեբան TCH հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին վոն է դրդել դրան անցած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները նույնպես չեն փորձում ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ չնայած սպառազինությունների մատակարարմանը և նրանց կողմից ֆինանսավորմանը: «Նրանք միշտ հստակ ասում են, որ Ուկրաինան ինքը որոշում կկայացնի, թե ում հետ, երբ եւ ինչ ձեւաչափով բանակցություններ վարի», - ասել է Կուլեբան:
Ավելի վաղ ԱԳ նախարարը «Ռադա» հեռուստաալիքի եթերում բացատրել էր, թե կոնկրետ ինչ է ասել իր չինացի գործընկերոջը ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորության մասին: Նրա խոսքով՝ նա Վան Յիին ասել է, որ Ուկրաինան «բացարձակապես չի բացառում Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացումը», բայց «առայժմ դրա համար ոչ մի պայման չկա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...
Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում. պարզաբանում ԱԳՆ-ից
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձ...
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...