ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է Ավինյանի ասուլիսը․ նա ներկայացրեց իրականացված աշխատանքները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը:
Ավինյանը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները։
Ավինյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում բակային բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, դրան զուգահեռ՝ բարեկարգվում ու հիմնանորոգվում են այգիները, պուրակներն ու զբոսայգիները։
Նա անդրադարձել է նաև փողոցների ասֆալտապատմանն ու անձրևներից հետո առաջացած հեղեղումներին. «Այս տարի աննախադեպ ծավալի՝ փոսերի նորոգման, միջին նորոգման աշխատանքների ենք իրականացրել»։ Ըստ Ավինյանի՝ տարեվերջին ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավ է լինելու, քան մինչ այդ է եղել։
Խոսելով հեղեղումների մասին՝ քաղաքապետն ասել է, թե հեղեղատարների շահագործման ու սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, բայց քաղաքապետարանը գույքագրել է հեղեղատարների վիճակը. «Առաջինը, որ առաջարկել ենք կառավարությանը, պայմանագրի վերանայումն է, ինչը թույլ կտա քաղաքապետարանին, միգուցե՝ նաև ընկերությանը, էական ծավալի ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Այս առաջարկը քննարկվում է, և վստահ եմ՝ հենց այս տարի լուծումներ կսկսենք ունենալ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառերը կփոխարինվեն շինարարի միջոցներով․ Քաղաքապետարանից՝ չորացած տույաների մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, Երևանի քաղաքապետարանը շինարարի...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Կիրանց գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից կադրեր է հրապա...