Մահափորձ՝ Իվանիշվիլիի դեմ․ ինչ է հայտնի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նույն քաղաքական ուժերի ձեռագիրն է, որոնք փորձել են դա անել Սլովակիայում եւ ԱՄՆ-ում՝ մահափորձ կատարելով վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ:
«Վերջին շրջանում երկու ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել՝ մեկը Սլովակիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում։ Դա միասնական ձեռագիր է, որը բնութագրում է գլոբալ քաղաքական ուժերին», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իվանիշվիլիի դեմ մահափորձի գործով ՊԱԾ-ի հետաքննությունը։
Ավելի վաղ վրացական պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման գործը: Հատուկ ծառայության տվյալներով՝ այդ նախապատրաստությունը կազմակերպել և ֆինանսավորել են Ուկրաինայում բնակվող նախկին վրացի պաշտոնյաները։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան անձանց դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել, նշված գործով կասկածյալներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննվում են։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։
Այժմ իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
Կիրանցում միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հա...
«Խոսքը վերաբերում է պատերազմին»․ Զախարովան՝ ԵՄ-ից ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու մասին
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկով...
Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի՝ հնդկական արտա...