Հարիսն առաջադրվելու համար բավարար ձայներ է ստացել․ ԶԼՄ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ստացել է դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավարար թվով ձայները՝ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով սեփական հարցմանը, որը, ըստ պարբերականի, պաշտոնական չէ և վերջնական չէ։ Գործակալության տվյալներով՝ Հարիսն ստացել է 2668 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը․ առաջադրման անհրաժեշտ քանակը 1976 է։ AP-ն նշում է, որ հարցումը պաշտոնական չէ, և դրա թվերը վերջնական չեն:
«ՌԻԱ Նովոստին» գրել է, որ Հարիսն ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը «ամերիկյան ոլորաններ» կոչվող ատրակցիոնի հետ է համեմատել։ «ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը «ամերիկյան ոլորաններն» է հիշեցնում։ Ես հասկանում եմ, քանի որ մենք բոլորս շատ խառը հույզերով ենք լցված»,- նշել է նա:
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...