Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների՝ մեր ամենամեծ ձախողումն էր. ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը երկուշաբթի հայտարարել է, որ իր գործակալությունը չի կատարել իր հիմնական խնդիրներից մեկը՝ պատշաճ կերպով պաշտպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով վիրավորվել էր հուլիսի սկզբին հանրահավաքի ժամանակ:
«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Մենք ձախողեցինք այդ առաքելությունը հուլիսի 13-ին»,- ասել է Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ Թրամփի դեմ մահափորձը «գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր վերջին տասնամյակների ընթացքում»։
Նա խոստացավ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որ նման իրավիճակներ այլեւս չկրկնվեն։
Ավելի վաղ Չիթլի հրաժարականը պահանջել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը։
Հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել քարոզարշավի ժամանակ։ Նա վիրավորվել է, իսկ միջոցառման մասնակիցներից մեկը մահացել է։ Ավելի ուշ նախկին նախագահն ասել է, որ իրեն լավ է զգում: Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ հրաձիգը սպանվել է:
Հարձակվողի արարքի դրդապատճառները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հայաստանի վերաբերյալ Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարար
Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և...
Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Մ...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...