Պայթյուն Երևանի շենքերից մեկում. կա վիրավոր. shamshyan
Այսօր՝ հուլիսի 22-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել: Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` Կապանի հրաձգարանի մոտ պայթյունի դեպքի մասին
Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառու...
Պայթյունը եղել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում. մանրամասներ
Սյունիքի մարզում` Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում, այսօր տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ։ Այս մասին հայտնում...
Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. կա 3 զոհ, այդ թվում՝ երեխա. ԶԼՄ
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճ...
Երևանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան»...