Իմ կալանքներն առոչինչ են, երբ այսօր մի ամբողջ ազգ է բանտարկված. Վահագն Չախալյանը ազատության մեջ է
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը ազատության մեջ է․
«Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ։
Քչերը գիտեն, որ սա իմ առաջին տնային կալանքը չէ։ 2000 ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, էլի քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինձ տնային կալանքի է տարել Ազգային Անվտանգության Ծառայությունը, որն այդ տարիներին ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։
Բայց հիմա խոսքս անցածի մասին չէ, խոսքս ներկայի և ապագայի մասին է, առավել ևս, որ այն, ինչ մեզ չի սպանում դարձնում է ավելի ուժեղ։
Իմ կալանքներն առոչինչ են, երբ այսօր մի ամբողջ ազգ է բանտարկված՝ Հայաստանից ներս և Հայաստանից դուրս։
Նախ առաջին հերթին ազատություն եմ մաղթում մեր պայքարի ընկերներ Գերասիմ Վարդանյանին, Կարապետ Պողոսյանին և մնացած քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին և բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին։
Երկրորդ հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր հրապարակային և ոչ հրապարակային սատարեցին ինձ, մեզ, մեր պայքարին։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել փաստաբաններիս՝ Վահան Հովհաննիսյանին և Ալեքսան Թումասյանին։
Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել իմ մարտական, կուսակցական և պայքարի ընկերներին՝ դուք անկրկնելի եք և արժանի եք հաղթանակի և հզոր Հայաստանի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայամետ լրագրողներին, ովքեր այս օրերին չթողեցին մեր հանդեպ տեղի ունեցած անարդարությունը մոռացության մատնվի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Հայաստանի վերաբերյալ Բրյուսելում պատմական որոշում է կայացվել․ Էստոնիայի ԱԳ նախարար
Բրյուսելում այսօր պատմական որոշում է կայացվել․ ԵՄ-ն համաձայնել է և՛ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և...
Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։«Մե...
Իլհամ Ալիեւի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ...