Սպորտ
Ռեալը Մբապեի հետ պայմանագիր կնքելուց հետո մտադիր է մի քանի երիտասարդ խաղացողի վաճառել
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել այն միջոցների մի մասը, որոնք ծախսել են հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար։ Այդ նպատակով «Սերուցքայինները» մտադիր են վաճառել ակումբի մի քանի երիտասարդ խաղացողների։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը պատրաստ է բաժանվել 20-ամյա հենակետային կիսապաշտպան Մարիո Մարտինից, 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասից և 19-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսից։
Նշվում է, որ այս խաղացողների հնարավոր վաճառքի դեպքում մադրիդյան ակումբը պայմանագրում կներառի հետգնման տարբերակ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Եթե չես ուզում, ապա գնա գրողի ծոցը․ Արման Ծառուկյանի սկանդալային հայտարարությունը
Ովքե՞ր են առաջատարաները ԱԱ 2026-ում
Կիլիան Մբապեն անդրադարձել է Մեսսիին և աշխարհի առաջնությանը
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
5.0