Ռեալում ընտրել են Անչելոտիի փոխարինողին

Todofichajes պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ընտրել է, թե առաջիկայում ով կարող է փոխարինել թիմի ներկյաիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։


Աղբյուրի տեղեկություններով՝ Պերեսը «Արքայական» ակումբում Անչելոտիին փոխարինելու հարմար թեկնածում է համարում Զինեդին Զիդանին, որը նախկինում երկու անգամ եղել է «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը։


Իտալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, սակայն հնարավոր է, որ նա հեռանա ակումբից 2025 թվականի ամռանը։ Նշվում է, որ Զիդանն իր հերթին պատրաստ է երրորդ անգամ գլխավորել «Ռեալը»։


Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» նախկինում երեք անգամ անընդմեջ հաղթել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում։

Պատահարներ