Հասարակություն

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է. Microsoft ընկերությունը մանրամասնել է

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է. Microsoft ընկերությունը մանրամասնել է
Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է, հայտնել է Microsoft ընկերությունը:«Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում…

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է, հայտնել է Microsoft ընկերությունը:


«Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:


Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։


CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցը հայտարարել է, որ միջադեպը կապված չէ կիբերհարձակման հետ:


Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:


Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։ Ըստ CNN-ի՝ հայտնաբերված խնդիրը բնորոշ է ընկերության հիմնական ծրագրային արտադրանքներից մեկին՝ CrowdStrike Falcon-ին։ Խափանումից հետո ընկերության արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել: CrowdStrike-ը կորցրել է 13 միլիարդ դոլար:

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250