Լվովում գնդակահարել են Գերագույն ռադայի նախկին պատգամավորի
Լվովում գնդակահարել են Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնին, հայտնել է քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկևիչը։ Նրա խոսքով՝ նախկին պատգամավորը գտնվում է ծանր վիճակում։ Զինկևիչը նշում է, որ կրակողը, ըստ հարեւանների, ձեռնոցներով է եղել, իսկ զենքը չի խլացրել։
Ֆարիոնը 60 տարեկան է։ Մայիսին դատարանը նրան վերականգնեց որպես Լվովի պոլիտեխնիկական համալսարանի ուկրաիներեն լեզվի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատվել էր իր սկանդալային հայտարարության պատճառով։ Նա նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ռուսալեզու զինվորականներին ուկրաինացի չի համարում: Այնուհետ Ֆարիոնը նաև իր Telegram ալիքում հրապարակել էր Ղրիմից մի ուսանողուհու նամակ և բացահայտել նրա տվյալները, որից հետո վերջինիս բերման էր ենթարկել ռուսական ոստիկանությունը։
Այնուհետև պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները պահանջել էին Ֆարիոնին հեռացնել աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով որոշումը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի...