Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացու, Գետափնյա փողոցների և հարակից թաղամասերի գազասպառողների,
ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների,
ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Երևան-Արմավիր Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 24-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Զորակ, Նիզամի, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, «Ֆրիվեյ Էքսպրես» ՓԲԸ, «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ, «Արտակ» ԱԿ, «Արմ Գազ», «Էյ Ջի Ջիլ», «Ել-Մար», «Լիգա», «Ճերմակ Երամ», «Մոլիան», «Էտրո», «Խաչարմ», «Էս-Կա-Վի Գազ», «Գաստոպ», «Ֆայերգազ», «Սարանդ», «Արտ Թամ», «Հովան-Լիան», «Շահումյան գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մետէքսիմ», «Գրանդ Մաստեր», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՄՎ», «Մասիս Տոբակո ՄՎ», «Փեյփեր Թրեյդինգ», «Հիպերնովա», «Արհովշին», «Վարիանտ Գրուպ», «Ասկե Գրուպ» ՍՊԸ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ՍԱՏՄ-ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնայի...
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...
Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժար...