Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. «Ազատություն»
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում տալով դիվանագիտական աղբյուրների։
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։
Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ նախորդ հանդիպումն անցած ամռանն էր Բրյուսելում։ Միշելն անկեղծ ու բովանդակային էր գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների այդ բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն չի բացառել, որ Ուկրաինան կարող է Storm Shadow հրթիռներով թիրախներ խոցել Ռուսաստանում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ենթադրություն է արել, որ Ուկրաինան կարող է օգտագործել «Storm Shadow» հրթիռները Ռու...