Փելոսին Բայդենին ասել է, որ նա չի կարող հաղթել Թրամփին ընտրություններում
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մասնավոր կերպով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ նա չի կարողանա հաղթել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին 2024 թվականի ընտրություններում, հայտնում է CNN-ը։
Փելոսին Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ նա կարող է փչացնել նոյեմբերին Ներկայացուցիչների պալատում հաղթելու դեմոկրատների շանսերը, եթե շարունակի առաջադրվել երկրորդ ժամկետի համար, ասել են հեռուստաալիքին ծանոթ աղբյուրները:
Աղբյուրները նշում են, որ Բայդենը պաշտպանական դիրք է գրավել և ասել, որ կարող է հաղթել Թրամփին:
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցներից ոչ մեկը չի պարզաբանել, թե արդյոք Փելոսին Բայդենին ասել է, որ պետք է հրաժարվի մասնակցել նախընտրական մրցավազքին։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Զրուցակից...
Իշխանությունները կսկսեն սիրաշահե՞լ Ռուսաստանին. «Փաստ»
ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվ...
Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է...