Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք ենթադրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) միացումը Հայաստանին», - ասել է Ալիևը:
Նրա պնդմամբ՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով որոշումը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի...