Բաքուն և Երևանը կարող են դիվանագիտական հարաբերություննե՞ր հաստատել. «Հրապարակ»
Խաղաղության դարաշրջանի մասին մեծամեծ խոստումներ տվող իշխանությունները 2020 թվականից հետո թեպետ պարբերաբար կրկնում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, սակայն պաշտոնական Բաքուն մտադիր չէ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի իր տարածքային և այլ նկրտումներն ու պահանջները Հայաստանի նկատմամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Զանգեզուրի միջանցքն» առաջիկա ամիսներին Արեւմուտքի քավորությամբ ստանալուց հետո Ալիևը փորձելու է Հայաստանին պարտադրել, այսպես կոչված, մի միջանկյալ փաստաթուղթ՝ երկու երկրների միջև շփումների որոշակի սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ, որը ենթադրելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Այս մասին ակտիվորեն տարածում են ադրբեջանական հարթակներում, մասնավորեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկզբում Թբիլիսիում դեսպանատուն ունենալ, որտեղ կքննարկեն և համաձայնության կգան սկզբունքների շուրջ։ Սակայն, դատելով հայ-ադրբեջանական հարաբերություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ իր բոլոր պահանջները՝ սկզբունքների անվան տակ, տետ ա տետ՝ առանց միջնորդների, պարտադրի Երևանին»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Իշխանությունները կսկսեն սիրաշահե՞լ Ռուսաստանին. «Փաստ»
ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվ...
Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է...