Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը` «Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատմանմ լուրերի մասին

Ժաննա Անդրեասյանը` «Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատմանմ լուրերի մասին
«Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում չի նախատեսվում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով…

«Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում չի նախատեսվում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հնարավոր փոփոխությունների մասին հարցին։


«Ժամերի կրճատում նախատեսված չէ։ Հասկանում եմ, որ նման խոսակցություններն անվերջ են, և մենք չենք հոգնի ասել, որ նման բան չկա»,- հայտարարեց նախարարը։


Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դպրոցական առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայմանը։


Ինչ վերաբերում է 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերին, նախարարն ընդգծեց, որ մրցույթների արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Դրանց հաջող ավարտի դեպքում նոր դասագրքերը կհրատարակվեն մինչև սեպտեմբեր։


Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը կազմվել էր պետական նոր չափորոշիչների հիման վրա։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250