Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցել խոստանալն ԱՄՆ-ի ամենավատ որոշումն է եղել. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի որոշումը՝ խոստանալ Ուկրաինային անդամակցել դաշինքին, փոխարենը աշխատելու հակամարտության խաղաղ կարգավորման վրա, ամենավատ որոշումն է։ Այս մասին գրում է American Conservative-ը։
Ըստ Փոլի, ՆԱՏՕ-ի պնդումը, որ Ուկրաինան մի օր կմիանա դաշինքին, միայն խրախուսում է Ռուսաստանին շարունակել հատուկ գործողությունը:
«Բանակցային կարգավորման ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, որը հիմնականում առաջնորդվում է Բայդենի վարչակազմով, կապահովի Ուկրաինայում կոտորածի շարունակությունը», - ասել է սենատորը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը, մինչ բանակցությունները լքելը, լիովին պաշտպանել է արտադաշնակցային կարգավիճակը։
Ռուսական գերատեսչությունը նաև նշել է, որ Արևմուտքը պայմանագրեր է հորինել անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ Կիևին ՆԱՏՕ-ի կազմում չընդունելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլ...