Մի շարք կուսակցություններ են տուգանվել․ հայտնի է պատճառը
13 կուսակցության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 40 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ըստ հանձնաժողովի՝ կուսակցությունները ստացած եւ ծախսած միջոցների մասին 2023 թվականին տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հանձնաժողով չեն ներկայացրել եւ հրապարակել։
Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։
Այդ կուսակցություններն են՝ «Արդար Հայաստանը», «Բալասանյան դաշինքը», «Ազգային առաջընթացը», «Հայազնը», «Գործարարը», «Գոյամարտ համազգայինը», «Օրենքը եւ արդարությունը», «Միասնական հայրենիքը», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատականը», «Հայկական երազանքը», «5165 ազգային պահպանողական շարժումը, «Ազգային համաձայնությունը» եւ «Միավորված աշխատանքայինը»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկեր...
ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտո...