Արման Եղոյանը` Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում, այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- նշել է Եղոյանը:
Հիշեցնենք` Բրյուսելում եվրոպական խորհուրդն այսօր հաստատել էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը, Բրյուսելից փոխանցել էին «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- նշել էր «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների մասին
Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...