Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը, ով որոշել է պաշտոնից հեռանալ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ Աթալը նախարարների կաբինետի հետ միասին կիրականացնի իր գործառույթները մինչեւ նոր կառավարության նշանակումը։
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Նոր ժողովրդական ճակատը։
Աթալը նշանակվել է վարչապետ 34 տարեկանում։ Այս նշանակումը գործչին դարձրել է հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետը և Եվրամիությունում կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլ...
Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին. CNN
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ավելի վաղ ուժեղացրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության միջոցառումները այն բանից հետ...